Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը գերազանցապես առանձնացել է ոչ-ոքի արդյունքներով: Այսպես, «Միկան» ու «Շիրակը», «Արարատն» ու «Բանանցը» երկուական գոլ են փոխանակել, գոլազուրկ արդյունք է գրանցվել «ՈՒլիս»-«Գանձասար-Կապան» դիմակայությունում: Միակ հաղթանակը տոնել է առաջնության առաջատար «Փյունիկը»՝ 3:1 հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ: Առաջին եռյակում «Փյունիկ»-«Շիրակ»-«ՈՒլիս» հերթագայությունը մնացել է անփոփոխ: Թիմերը համապատասխանաբար ունեն 51, 45, 43 միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ